06.06.2024|
11:39
Կառավարության նիստում, անդրադառնալով 2029 թվականին կայանալիք ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու Հայաստանի և Վրաստանի համատեղ ներկայացրած հայտին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մինչև 2029 թվականը Հայաստանում 3 խոշոր մարզադաշտ է կառուցվելու՝ 2-ը՝ 10 հազար, մեկը՝ 35 հազար նստատեղով։